Սոցիալապես անապահով ընտանիքները կշարունակեն գազի 1 խմ-ի համար վճարել 100 դրամ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 1, 2012 18:28

Այսօր ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանին, թե կան արդյոք ռեզերվներ նվազագույն աշխատավարձի չափն ավելի մեծ տոկոսով բարձրացնելու համար:
Հարցին ի պատասախան` նախարարը նշեց. “Բնական է, որ, որպես սոցապ նախարար, իհարկե, կուզեի, որն շատ ավելի բարձր լիներ նվազագույն աշխատավարձը, դրա ցանկությունը բոլորս ունենք, ինչ վերաբերում է ռեզերվների լինել-չլինելուն, ապա եթե ռեզերվներ լինեին ծրագրի իրականացման առումով, ապա կարծում եմ, որ միանշանակ կառավարությունը կգնար այդ քայլին, որ 2013 թվականին շատ ավելի բարձր լիներ նվազագույն աշխատավարձի չափը”:
Նախարարը նշեց նաև, որ զբաղվածության ոլորտում իրենց գործակալությունն այսօր իրականացնում է մի շարք ակտիվ ծրագրեր, որոնցում ընդգրկվածությունը և ծրագրերի արդյունավետությունը դեռևս խպետք է ավելի մեծացնել. “2013 թվականի համար մեր շեշտադրությունը հենց դա է լինելու, և այն ռազմավարությունը, որը որ մշակել ենք սոցիալական ոլորտում 2013-2015 թթ համար, մանրամասն մոդելավորված, հաշվարկված և բավականին լուրջ աշխատանք է կատարվել, սակայն մեկ վերապահումով, որ մեր նախարարությունը, ի տարբերություն էկոնոմիկայի նախարարության, խնդիր ունի աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի առումով աշխատանք փնտրողներին և առաջարկողներին աջակցելու, խորհրդատվության և որոշ ծրագրերում ընդրկելու”:
Մելքումյանի մյուս հարցին, թե գազի գնի թանկացման դեպքում ինչ փոխհատուցում կարելի է կանխատեսել խոցելի խավի համար, որում կան շուրջ 100.000 ծայրահեղ աղքատներ. Արտեմ Ասատրյանն ասաց. “2011 թ-ից իրականացվում է ծրագիր ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների համար, որոնց դեքում գազի գինը փոխհատուցվում է 132 դրամից 32 դրամի չափով, այսինքն` սոցիալապես անապահով ընտանիքները տարեկան կտրվածքով 300 խմ-ի համար վճարում են 100 դրամ 1խմ-ի դիմաց: Այս ծրագիրը` ընդունված 2011-ից մինչև 2012 թվականները, հիմա նույնպես շարունակվելու է ևս մեկ տարով”:

Վահե Մակարյան

Դիտվել է 1162 անգամ:
Print Friendly

Leave a Reply