Վախճանվել է ականավոր պատմաբան Սերգո Միկոյանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 7, 2010 17:21

Սերգո ՄիկոյանԿյանքի 81-րդ տարում Մոսկվայում արյան քաղցկեղից մահացել է ականավոր պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր, հրապարակախոս Սերգո Միկոյանը` ՍՍՀՄ պոլիտբյուրոյի անդամ Անաստաս Միկոյանի որդին:

Սերգո Միկոյանը մի շարք գիտական աշխատանքների ու հրապարակումների հեղինակ էր:  Իր ակադեմիական կաիրերայի ընթացքում Միկոյանը վաստակել էր Լատինական Ամերիկայի գծով ճանաչված մասնագետի հեղինակություն: Պատմաբանը երկար տարիներ գլխավորում էր «Լատինական Ամերիկա» ամսագիրը, իսկ հանրաճանաչություն նրան բերեց «Կարիբյան ճգնաժամի անատոմիա» գիրքը:

Դիտվել է 2150 անգամ:
Print Friendly

Leave a Reply