Ավելուկով ապուր

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | November 1, 2012 10:11

Սա հայկական խոհանոցի թերևս ամենակոլորիտային, համեղ ու հագեցնող գլուխգործոցներից է: Իսկ այս սեզոնից սկսած` այն կհիշեցնի մեր դաշտերի համուհոտը:

Այս ապուրի համար պահանջվում է`

մեկ կապ ավելուկ

կարմիր լոբի` մեկ ու կես բաժակ

մեկ բաժակ ոսպ

կես բաժակ բլղուր

մեկ գլուխ սոխ

համեմ

սխտոր` մի քանի պճեղ

աղ, պղպեղ ու ձեթ կամ կարագ:

Պատրաստման եղանակը

Նախապես լոբին հարկավոր է թրջել, որ եփը կարճ տևի:  Այնուհետև ավելուկի վրա եռման ջուր լցնել, որ փափկի, ապա ջուրը դատարկել ու մի 2 անգամ լվանալ կրկին եռման ջրով, որ դառնությունը վերանա:

Կաթսայի մեջ սոխառած անել, մի փոքր կարմիր պղպեղ լցնել, ապա ավելացնել խաշած լոբին` իր ջրով: Երբ եռա, ավելացնել մաքրած ու լվացած ոսպը, որի եփից հետո պետք է քամած ու ոչ մեծ կտորներով կտրատած ավելուկը ավելացնել: Մի եռ գալուց հետո լցնել մաքրած ու լվացած բլղուրը և  մի փոքր եռացրած ջուր: Երբ պատրաստ լինի, համեմել աղով և կրակն անջատելուց առաջ ավելացնել կտրատած կանաչին ու ճզմած սխտորը:

Ցանկության դեպքում կարելի է այս ապուրը եփել կարտոֆիլով:

Հաշվի պետք է առնել, որ բլղուրի պատճառով այս ապուրը                                                           թանձրանում է:

Բարի ախորժակ:

Դիտվել է 7150 անգամ:
Print Friendly

Leave a Reply