ԱՄՆ դեսպանատունը արձագանքել է սփյուռքահայ գործարարի նամակին Դեսպանատունը հետևում է Խուդյանի գործին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 1, 2012 15:24

Հայաստանում միլիոնավոր դոլարների կորուստներ կրած ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի կողմից այս տարվա հոկտեմբերի 25-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնին հասցեագրված նամակին այսօր արձագանքել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձառենությանն ուղարկված նամակում ՀՀ ԱՄՆ դեսպանատնից հավաստիացնում են, որ իրենք հետևում են սփյուռքահայ ներդրող Էդմոնդ Խուդյանի գործով դատաքննությանը:

«Մենք հետևում ենք դատաքննությանը և մտահոգված ենք անօրիանական ֆինանսական գործարքների վերաբերյալ բոլոր այն պնդումներով, որոնք որոնք կարող են վնասել ԱՄն քաղաքացիներին»,- նշված է նամակում:

Հիշեցնենք, որ Հասատանում ԱՄՆ դեսպանին ուղարկված նամակում սփյուռքահայ գործարարը հայտնել էր, որ Հայաստանում գործ ունի սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում մասնագիտակցված, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող և անպատժելիության “բարենպաստ” պայմաններում գործող մի արհեստավարժ խմբի հետ, որն առ այսօր շարունակում է իր գործունեությունը: Այդ իսկ պատճառով Պետական եկամուտների կոմիտեի ավագ քննիչը, գործող դատախազն ու վարչության պետը և նրանց ղեկավարությունը հանցագործներին պաշտպանության տակ են առել և օրենքը անզոր է նրանց բոլորի դեմ: «Նրանց արդեն քաջ հայտնի են և’ գործող անձանց շրջանակը, և’ չվճարված հարկերը, և’ խարդախության փաստերը, սակայն վերևների ազդեցության տակ մոտ 2 տարի շարունակ այս գործը միտումնավոր ձգձգվում է: Հանցավոր գործունեությամբ պետությանը պատճառված $1.5 միլիոն դոլարի վնասը վերականգնելու ուղղությամբ բացառապես ոչինչ չի արվում: Ավելին, քրեական գործի ընթացքում վերջերս հանցագործ խմբին հնարավորություն տրվեց ընկերությունից յուրացնել մի խումբ սփյուռքահայերի պատկանող $2,000,000 ԱՄՆ դոլար արժողության վերջին տարածքները Իմ դատական նիստերին պարբերաբար ներկա են գտնվել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները և նրանց ևս հայտնի է որոշ մանրամասնություններ, առաջարկում եմ խոսել նրանց հետ և  հետևություններ անել  թե Հայաստանում իրավական մարմինները ինչ գործառույթ են իրականացնում և ինչպես են աշխատում»,- հայտնել էր Էդմոնդ Խուդյանը:

Սփյուռքահայ գործարարը նաև դեսպանին տեղյակ էր պահել, որ ICSID կոնվենցիայի և UNICITIRAL արբիտրաժային կանոնների  հիման վրա միջոցներ են ձեռնարկվում այս դատը ԱՄՆ տեղափոխելու և Հայաստանի Հանրապետության դեմ դատական գործ հարուցելու ուղղությամբ: “Ցավում եմ նման որոշման համար, սակայն այլ ելք չկա, ՀՀ արդարադատությունը չի գործում և ես անզոր եմ կոռուպցիայի դեմ պայքարելու հարցում”,- հայտնել էր ամերիկահայ գործարարը:

Դիտվել է 908 անգամ:
Print Friendly

Leave a Reply