Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 1, 2012 15:18

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ երկրին պատուհասած բնական աղետի՝ Սենդի ավերիչ փոթորկի կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Խորապես ցնցված ենք ամերիկյան մայրցամաքը պատուհասած Սենդի ավերիչ փոթորկի հետևանքներից, որը խլեց տասնյակ անմեղ կյանքեր ու պատճառեց ահռելի նյութական վնասներ:

Կիսելով Ձեր և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդի վիշտն ու ցավը՝ բոլոր զոհվածների հարազատներին մաղթում եմ ոգու արիություն, իսկ տուժած շրջաններին՝ շուտափույթ վերականգնում»։

Դիտվել է 1705 անգամ:
Print Friendly

Leave a Reply