Վաղը տեղի կունենա մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | նոյեմբերի 1, 2012 14:48

Նոյեմբերի 2 –ին, ժամը 10:00 «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովը: Գիտաժողովին կմասնակցի շուրջ 350 մանկաբույժ Հայաստանի բոլոր մարզերից և Լեռնային Ղարաբաղից:  Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ գիտաժողովին կներկայացվեն մանկաբուժության արդիական տարբեր խնդիրներին նվիրված դասախոսություններ և գիտական զեկուցումներ։

Դիտվել է 1199 անգամ:

Leave a Reply