Էմիր Կուստուրիցա. «Մեր ժողովուրդները պատմական ողբերգական անցյալի առումով մեծ ընդհանրություններ ունեն»
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | Գայանե Նազարյան | March 6, 2010 19:53
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է սերբ աշխարհահռչակ կինոռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցային:
Անվանի կինոռեժիսորը Հայաստանում առաջին անգամ է: Երևանում երեկ կայացել էր նրա ղեկավարած “The No Smoking Orchestra” խմբի համերգը:
“Հաճույք է Ձեզ հյուրընկալել հայկական հողում: Ձեր այցելությունը նշանակալի իրադարձություն է մեր երկրի համար: Մեր ժողովուրդները պատմական ճակատագրով պայմանավորված շատ ընդհանրություններ ունեն, եւ Ձեր արվեստն ու երաժշտությունը հոգեհարազատ են մեր ժողովրդին”,- ասել է Սերժ Սարգսյանը :
Էմիր Կուստուրիցան Հանրապետության նախագահին փոխանցել է այցելությունից ստացած իր տպավորությունները: “Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է: Մեր ժողովուրդները պատմական ողբերգական անցյալի առումով մեծ ընդհանրություններ ունեն, եւ ես ուրախ եմ այս այցելության համար, որը ինձ հնարավորություն է տալիս` արտահայտելու այդ ամենի մասին իմ զգացմունքներն ու ամրապնդելու մեր ժողովուրդների բարեկամությունը”,- ընդգծել է աշխարհահռչակ կինոռեժիսորը:
Էմիր Կուստուրիցան Սերժ Սարգսյանին տեղեկացրել է նաեւ իր առաջիկա ստեղծագործական ծրագրերի մասին: Նա միաժամանակ ասել է, որ կգործադրի հնարավոր ջանքերն` աջակցելու հայկական “Ոսկե ծիրան” կինոփառատոնին:






Facebook
Tweet This
Email This Post
