ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 6, 2010 17:05

Ֆասյե, Մերզլյակով, ԲրադկեԱյսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն և Ռոբերտ Բրադկեն  հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ նրանք Փարիզում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, քննարկել ԼՂ բանակցային գործընթացին վերաբերող հարցեր: Համանախագահները նաև հայտարարել են, որ պատրաստվում են մարտ ամսվա ընթացքում հանդիպում ունենալ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հանդիպման ընթացքում գնահատական է տրվել բանակցությունների ներկա փուլին և քննարկվել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ներկայացրած մեկնաբանությունները Մադրիդյան նորացված սկզբունքների վերաբերյալ, որը համախագահները ներկայացրել էին 2009թ. դեկտեմբեր և 2010թ. հունվար ամիսներին: Նախքան տարածաշրջան այցելելը համանախագահները ծրագրում են նմանատիպ քննարկում անցկացնելու նպատակով Փարիզում այս ամսվա ընթացքում հանդիպել նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ»:

Դիտվել է 1295 անգամ:
Print Friendly

Leave a Reply