Անդրշիրիմյան կյանք գոյություն ունի. ամերիկացի գիտնական

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 1, 2012 13:14

Չնայած գիտնականների մեծամասնության` անդրշիրիմյան կյանքի վերաբերյալ կասկածին, նրանց մեջ գտնվում են փորձագետներ, որոնք այնուամենայնիվ փորձում են ապացուցել, որ կյանք մահից հետո գոյություն ունի, ինչպես և մարդու հոգին:

Անեստեզիոլոգ ու Արիզոնայի համալսարանի դասախոս դոկտոր Ստյուարտ Հեմերոֆֆը գիտական հեռուստաալիքի եթերում պատմել է այն տեսության մասին, որը հաստատում է  անդրշիրիմյան կյանքի գոյությունը:

”Մեր հոգիները ստեղծված են ինչ որ ավելի հիմնավոր բանից, քան նեյրոններն են, դրանք  տիեզերական հյուսվածքներ են: Ես կարծում եմ գիտակցությունը կամ այն ինչը նախորդել է դրան , եղել է տիեզերքում միշտ, կարծում եմ Մեծ պայթյունից սկսած”, -հայտարարել է նա:

Նրա կարծիքով, երբ սիրտը դադարում է բաբախել,  ուղեղում պահպանվող տեղեկությունը` մեր գիտակցությունը չի քայքայվում, այլ “հոսում” է տիեզերք: Դրա համար էլ   կլինիկական մահ տարած մարդիկ հիշողություններ են ունենում սպիտակ լույսի կամ էլ թունելի մասին:  Նրա խոսքով, երբ մարդու սիրտը դադարում է բաբախել, միկրոխողովակները (սպիտակուցային միջբջջային կառուցվածքները ) կորցնում են իրենց քվանտային վիճակը:  Սակայն այդ խողովակների մեջ առկա տեղեկությունը չի քայքայվում, այն պարզապես տարածվում է տիեզերքում:

Իր այս տեսությունը ֆիզիկոս Ռոջեր Պենրոզի հետ համատեղ նա առաջին անգամ ներկայացրել է դեռևս 1996-ին: Շատերն են նրան քննադատել, սակայն ոչ ոք չի կարողացել խելքը գլխին հերքել այն:

Դիտվել է 2191 անգամ:
Print Friendly

Leave a Reply