Գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար քոլեջները միավորվել են բուհերին
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 1, 2012 13:19Կառավարության որոշմամբ «Երևանի մշակույթի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է` միացվելով «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ին, «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը նույն հիմունքներով` «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ին։ Ակնկալվում է, որ միավորումը քոլեջներին հնարավորություն կտա բարձրացնել իրենց գործունեության արդյունավետությունը, ուսանողներին` դյուրին ձևով ուսումը շարունակել ավելի բարձր կրթական ծրագրով։ Տիգրան Սարգսյանն ասել է, որ միջազգային փորձագետներն առաջարկում են միացման ձևով վերակազմակերպել նաև փոքր և պակաս արդյունավետություն ունեցող բուհերը, մի հարց, որը նույնպես օրախնդիր է դառնում։






Facebook
Tweet This
Email This Post
