Պետգույքի օտարման աճուրդները կիրականացվեն նաև էլեկտրոնային եղանակով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 1, 2012 13:12
Այսօր տեղի ունեցած նիստում ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնց համաձայն պետական գույքի օտարման նպատակով կազմակերպվող աճուրդները կիրականացվեն նաև էլեկտրոնային եղանակով, ընդ որում օտարվող գույքի մեկնարկային գինը կսահմանվի գնահատված արժեքի 75 տոկոսի չափով։ Այսպիսով, աճուրդները կդառնան առավել թափանցիկ, հրապարակային, գնորդների համար կստեղծվեն ավելի դյուրին պայմաններ, ինչպես նաև կնվազեն կոռուպցիոն ռիսկերը։ Էլեկտրոնային աճուրդի ներմուծման շնորհիվ շեշտակի կբարեփոխվի պետական գույքի օտարման գործընթացը։






Facebook
Tweet This
Email This Post
