2013-ի կեսին շահագործման կհանձնվի 400 տեղանոց նոր քրեակատարողական հիմնարկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 1, 2012 13:06

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 400 ազատազրկվածների համար նախատեսվող մասնաշենքի շինարարությունը 2013 թ. ավարտելու նպատակով գործադիրը նախարարությանը հատկացրել է 500 մլն դրամ. նման որոշում է կայացվել այսօր տեղի ունեցած նիստում։

Մասնաշենքի շահագործմամբ մասնակիորեն կլուծվի քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության հարցը։ Բացի այդ, ինչպես նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որոշման իրականացումը թույլ կտա խուսափել ավելորդ ծախսից։ Ամբողջ շինարարության ավարտից հետո ԱՄՆ գործընկերները խոստացել են տեխնիկական աջակցություն ցուցաբերել, համապատասխան սարքավորումներ ձեռք բերել։ 400 տեղանոց մասնաշենքը շահագործման կհանձնվի եկող տարվա երկրորդ կեսին։

Դիտվել է 756 անգամ:
Print Friendly

Leave a Reply