ԱՄՆ-ում տարերքի զոհ է դարձել 72 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 1, 2012 12:26

“Սենդի” փոթորիկի, որը հոկտենբերի  30-ի գիշերը  հարվածեց ԱՄՆ-ի  արևելյան ափերին, զոհերի թիվը  հասել է 72 մարդու: Տեղական իշխանություններն ասում են , որ այս տվյալները նախնական են և զոհերի թիվը կարող է ավելանալ:

Ամենաշատը տուժել են Նյու-Յորքը,Մերիլենդը և Նյու-Ջերսին: Նյու-Յորքում տարերքը խլել է 22 մարդու կյանք, համանուն նահանգում`8: Մերիլենդում “Սենդիի” զոհ է  դարձել ինը մարդ, վեցը զոհվել են Նյու-Ջերսիիում:

ԱՄՆ-ի նախագահական թեկնածու, ամերիկյան ադմինիստրացիայի ներկայիս ղեկավար Բարաք  Օբաման , դադարեցնելով իր նախընտրական միջոցառումները, այցելում է երկրի ամենաշատ տուժած շրջանները: Քաղաքական գործչի կարծիքով մոտ  ժամանակների կարևորագույն խնդիրը էլեկտրամատակարման վերականգնումն է, քանի որ երկրում առանց լույսի են մնացել մոտ ութ միլիոն շինություն:

“Մեզ համար առաջնահերթը էլեկտրաէներգիայի վերականգնումն է: Մենք այստեղ ենք ձեզ համար, մենք ոչինչ չենք մոռանում:Մենք շարունակում ենք հնարավոր ամեն ինչ անել , որպեսզի համոզվենք, որ քանի դեռ վերականգնողական աշխատանքներ են ընթանում,  դուք ստանում եք ձեզ անհրաժեշտ ամբողջ օգնությունը”,-Բարաք Օբամային մեջբերում  է “Интерфакс“գործակալությունը:

Դիտվել է 1382 անգամ:
Print Friendly

Leave a Reply