Ահաբեկող քաղաքացին ձերբակալվել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 1, 2012 11:55

Նոյեմբերի 1-ին, ժամը 11.38-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշեն գյուղի ոմն քաղաքացի սպառնում է պայթեցնել Արտաշատ քաղաքի “ԱԿԲԱ’ կրեդիտ-ագրիքոլ բանկի մասնաճյուղի շենքը: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները: Ժամը 11.57-ին ահաբեկող քաղաքացին ձերբակալվել է: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Դիտվել է 704 անգամ:
Print Friendly

Leave a Reply