Օդային հարված Դամասկոսի կենտրոնում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 1, 2012 11:35
Սիրիացի օրինապահների տվյալների համաձայն Ասադի բանակի կողմից Հալեպում, Հոմսում, Դամասկոսում, Իդլիբում, Դերայում, Դեր ազ Զորում և Լազկիհում անցկացրած ռազմական գործողությունների հետևանքով ընդհանուր առմամբ 39 մարդ է զոհվել`ներառյալ 4 երեխա և 3 կին: Միևնույն ժամանակ Սիրիայի հեղափոխական գերագույն խորհուրդը հայտարարել է, որ առաջին անգամ օդային հարձակման է ենթարկվել սիրիական մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնը:
«Anadolu» գործակալությունը հաղորդում է նաև, որ Իդլիբի և Հալեպի մերձակայքում բախումներ են տեղի ունեցել այսպես կոչված “Սիրիայի ազատության բանակի: և PKK-ի սիրիական թև հանդիսացող Դեմոկրատական միություն կուսակցության զինված խմբավորումների միջև:






Facebook
Tweet This
Email This Post
