Էրդողանը հանդիպել է Մերկելի հետ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 1, 2012 11:32
Թուրքիայի կառավարության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով երկօրյա այցով գտնվում էր Բեռլինում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հանդիպման արդյունքները ամփոփող համատեղ մամլո ասուլիսում Էրդողանը հայտարարել է. «Եվրամիությունը որոշակիացրել է իր վերաբերմունքը անջատողական ահաբեկչական կազմակերպության նկատմամբ և մենք ուզում ենք արդյունքներ տեսնել: Արևմուտքը չպետք է սատարի անջատողական ահաբեկչական կազմակերպությանը: Մենք սպասում ենք, որ Արևմուտքը հստակորեն ի ցույց կդնի իր վերաբերմունքը»,-Էրդողանի խոսքերն է վկայակոչում «Anadolu» գործակալությունը:






Facebook
Tweet This
Email This Post
