«Չելսին» կամային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 1, 2012 10:49

Ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում «Չելսին» 5:4 հաշվով կամային հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ: «Չելսին» կշարունակի պայքարը:

Ուշագրավն այն է, որ խաղի հիմնական ժամանակը հաղթողին ի հայտ չբերեց` 3:3: Երեք անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» հաշվի մեջ առաջ անցավ, բայց «Չելսիի» ֆուտբոլիստները վերականգնեցին հավասարակշռությունը: Իսկ ահա, լրացուցիչ խաղաժամանակում  «Չելսիի» ֆուտբոլիստները երկու գնդակ խփեցին մրցակցի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը:

Տեխնիկական արդյունքներ

«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 5:4

Դավիդ Լուիզ, 31 (11 մ ), Գերի Կեհիլ, 52, Էդեն Ազար, 90+3 (11 մ), Դանիել Սթարիջ, 97, Ռամիրես, 116 – Ռայան Գիգզ, 22, 120 (11 մ), Խավիեր Հերնանդես, 43, Լուիշ Նանի, 59

Դիտվել է 786 անգամ:
Print Friendly

Leave a Reply