Հենրիխ Մխիթարյանը չօգտագործեց հնարավորությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 1, 2012 10:36

Ֆուտբոլի Ուկրաինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դոնեցկի «Շախտյորը»,  4:1 հաշվով հաղթեց «Գովերլային»: Մխիթարյանը 64-րդ րոպեին չկարողացավ անվրեպ իրացնել 11 մ-ոց տուգանային հարվածը:

Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ` Արթուր Եդիգարյանը«Գովերլայի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց առաջին խաղակեսից հետո: «Գովերլայի» կազմում 80-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Եղիշե Մելիքյանը:

Տեխնիկական արդյունքներ

«Գովերլա» – «Շախտյոր»` 1:4

Խորդի Լոպես, 55 (11 մ) – Ֆերնանդինյո, 50, Ալեքս Տեյշեյրա, 68, Լուիս Ադրիանո, 73, Վիլիան, 75 (11 մ)

Դիտվել է 782 անգամ:
Print Friendly

Leave a Reply