Կապանում փլուզում է եղել

Օրվա լուր | | June 17, 2009 16:52

Հորդառատ տեղումների հետեւանքով փլվել է Կապանի Սպանդարյան փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի հարակից պաշտպանիչ պատը. քարե եւ հողե մեծ զանգվածներ են լցվել շենքի բակը: Բարեբախտաբար, զոհեր չեն եղել, իսկ դեպքի վայր ժամանած Սյունիքի մարզային փրկարար ծառայության աշխատակիցներին հաջողվել է հեռացնել եւ մաքրել նաեւ հետագայի համար վտանգ ներկայացնող մյուս քարե եւ հողեկտրոները:

Առատ տեղումներից լեռներից ճանապարհին թափված մեծ քանակությամբ հողն ու քարերը փակել են նաեւ Կապանի Ճակատեն:

Իսկ Սիսիանի տարածաշրջանի Գորհայք գյուղի տների տանիքներն ու պատուհանները վնասվել են կարկուտից: Ըստ Սյունիքի մարզային փրկարար ծառայության` անցած տարի այս ժամանակահատվածում ստացված ահազանգերի հիմնական պատճառը երաշտն էր, իսկ այս տարի լրիվ հակառակ պատկերն է: Իսկ մարզային հիդրոմետ ծառայությունը հավաստիացնում է, որ այս օրերին տեղացած անձրեւները գերազանցել են նորմայի սահմանները. տեղումները սպասվածից ավելին են եղել: Իսկ ամենաշատ տեղումները Կապանում են գրանցվել:

Դիտվել է 1274 անգամ:
Print Friendly

Leave a Reply