Կոլումբիայում տեղի ունեցած պայթյունի հետևանքում վիրավորվել է ավելի քան 30 երեխա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 1, 2012 9:57
Երեկ երեկոյան Կոլումբիայի Պրադերա քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 մարդ զոհվել է , 34-ը` ստացել տարբեր աստիճան վնասվածքներ:
Ողբերգությունը կատարվել է քաղաքի կենտրոնական մասում, այգու կողքին, որտեղ բազում երեխաներ տեղի ավանդական տոնն էր նշում ` “Կախարդների օրը”: Երկու անհայտ հեծանվորդ պայթուցիչ էին տեղափոխում: Դրա պայթյունից երկուսն էլ տեղում մահացել են:
Իշխանությունների կարծիքով, ահաբեկիչները հնարավոր է, որ Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի ներկայացուցիչներ եղած լինեն, որոնք ներկայացուցչության դեմ պայքարի համար կիրառում են տարբեր զինատեսակներ, այդ թվում` պայթուցիչներ:






Facebook
Tweet This
Email This Post
