“Սոն Տինհ” թայֆունից Չինաստանը տուժել է 200 մլն դոլարով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 1, 2012 9:48

Հարավային Չինաստանում մոլեգնող Թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 150 հազար մարդ, չինական տնտեսությանը հասցված վնասը կազմել է 1,24 մլրդ յուան:

Արևադարձային թայֆունն այս տարի արդեն 23-րդ անգամ է  Հարավային Չինաստանին հարվածում: Հորդառատ անձրևների ու քամու պատճառով զոհվել է առնվազն մեկ մարդ:  Կղզու բնակիչներից 6-ի ճակատագիրն անհայտ է:

Տեղի իշխանությունները հայտնում են, որ ավերվել է շուրջ 2 հազար տուն, վնասվել` 22 հազար հա գյուղնշնականության  հողատարածք: Հուանսիում Բեյլուն գետի վարարման պատճառով խորտակվել է 6 նավ:

Դիտվել է 1166 անգամ:
Print Friendly

Leave a Reply