Հրդեհ Անդրանիկի փողոցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 1, 2012 9:29

Նոյեմբերի 1-ին, ժամը 07.46-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 133 շենքի 53-րդ բնակարանում: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը, ՃԿԿ ԱԻ  արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.17-ին, մարվել` 09.02-ին: Ա. Մանուկյանին պատկանող բնակարանում այրվել է սենյակ՝ գույքով (30 քմ) և  պատշգամբում՝ շին. նյութեր: Զոհեր եվ տուժածներ չկան:

Դիտվել է 667 անգամ:
Print Friendly

Leave a Reply