Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 1, 2012 9:26

Հայաստանի ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակը համապատասխանում է ՄԱԳԱՏԵ-ի կողմից ներկայացվող չափանիշներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանն անհեթեթ համարեց Թուրքիայի էներգետիակայի և բնական պաշարների նախարար Թաներ Յիլդիզի կողմից ատոմակայանի վտանգավորության կեղծ «մտահոգությունները» ու նրա հայտարարությունները` իբր ՄԱԳԱՏԵ-ն պահանջել է փակել ատոմակայանը: «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հատուկ առաքելությունը խիստ լայնածավալ և բարդ ստուգումներ է անցկացրել, որի արդյունքներով` հայկական ատոմակայանի անվտանգության մակարդակը դրական գնահատականի է արժանացել»,- ընդգծեց Մարկոսյանը:

ՀԱԷԿ-ի տնօրենի խոսքով՝ հիմնադրման օրվանից չորս տարին մեկ անգամ ատոմակայանում անցկացվում են կապիտալ վերանորորգման, վառելիքի դատարկման և այլ կարգի աշխատանքներ: «2012 թվականին ատոմակայանի անվտանգության բարձրացմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների համար ստանդարտ համարվող 65-օրյա դադարը երկարել է` հասնելով 89 օրվա»,- նշեց Մարկոսյանը:

Հայաստանը ՄԱԳԱՏԵ-ի հետ համագործակցում է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման տարբեր բնագավառներում եւ ամբողջությամբ կատարում է միջազգային կոնվենցիաներով իր ստանձնած պարտավորությունները: Մեծամորի ատոմակայանը արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայիի 40 տոկոսը:

Դիտվել է 1064 անգամ:
Print Friendly

Leave a Reply