ԱՄՆ-ի դպրոցներում զոմբիներից պաշտպանվելու դասեր են մտցրել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 1, 2012 8:01
Միջնակարգ դպրոցի աշակերտներին կրթական ծրագրի շրջանակներում այսուհետ անհրաժեշտ է տիրապետել ապոկալիպսիսի դեպքում զոմբիներից ինքնապաշտպանության հնարքներին:
Սա սովորական պարապմունքի նման ընթացող դասընթաց է: Աշակերտները մանրամասն պատմում են զոմբիների տեսակների մասին, քայլող մեռելների խոցելի տեղերի ու նրանց դեմ պայքարի մասին:
10-շաբաթյա կուրսերի հեղինակ Յանա Լա Ռոշը կարծում է, որ այդ առարկան թույլ կտա գլոբալ տաքացման աղետի պայմաններում կենդանի մնալ:
“Եթե դու պատրաստ ես զոմբիների հարձակմանը, ապա պատրաստ ես ամեն ինչի”,-ասում է նա:
Իսկ աշակերտներն, ըստ ամենայնի, հիացած են նոր առարկայով:






Facebook
Tweet This
Email This Post
