Վաշինգտոնում վերականգնվել է հոսանքամատակարարումը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 1, 2012 7:47
ԱՄՆ-ի մայրաքաղաքում վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը, որը խախտվել էր “Սենդի” փոթորկի պատճառով:
“Սենդիի” պատճառով 8 մլն մարդ էր հոսանքազրկվել: Նախագահ Օբաման նախընտրական միջոցառումները հետաձգեց ու տեղի իշխանություններից պահանջեց հնարավորինս արագ վերացնել աղետի հետևանքները:
“Չորեքշաբթի երեկոյան բոլոր սպառողների հոսանքամատակարարումը վերականգնել էինք: Միայն 44-ն են նույն վիճակում, քանի որ նրանք բացակայում են տնից, ինչը դժվարացնում է մուտքը ցանց ` հին ինֆրակառույցի պատճառով”,- հայտնել է մայրաքաղաքային տարածաշրջանը սպսասարկող ընկերության ներկայացուցիչը:
Հասարակական տրանսպորտը նույնպես սովորական հունի մեջ է մտել: Օդանավակայանները նույնպես վերսկսել են աշխատանքը:






Facebook
Tweet This
Email This Post
