“Պավել I-ի ժամացույցը” վաճառվել է գրեթե մեկ մլն դոլարով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 1, 2012 7:34
Երեկ Լոնդոնի Christie’s աճուրդում վաճառվեց Պավել I-ի ժամացույցը: Լոտի վերջնական գինն ավելի քան 10 անգամ գերազանցեց աճուրդի տան փորձագետների սպասումները: Այն վաճառվեց 60 1250 ֆունտ ստեռլինգով (մոտ 967 հազար դոլար): Գնորդի անունը չի հրապարակվում:
Ոսկեջրած , թանկարժեք քարերով դրվագված ժամացույցը փորձագետները թվագրել են 1765-ով ու գնահատել 50-80 հազար ֆունտ: Նրանց կարծիքով, ժամացույցը ստեղծվել է շվեյցարական ու ֆրանսիական ավանդույթներով, XVIII դարի լոնդոնցի վարպետ Ջեյմս Կոքսի ձեռքով:
XIX դարի սկզբում այն պատկանել է գերմանացի բարոն Լյուդովիկ Հայնրիխ ֆո Նիկոլաի ընտանիքին և մինչև XX դարը պահվել է Մոնրեպո ընտանեկան կալվածքում, Վիբորգի մոտ: Ֆոն Նիկոլաին մեծ իշխան Պավել Պետրովիչի ուսուցիչն է եղել, իսկ հետո, նրա թագավորության ժամանակ , 1796-ին նշանակվել է Պետերբուրգի ակադեմիայի նախագահ:






Facebook
Tweet This
Email This Post
