Լիբիայում հաստատվեց կառավարության կազմը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 1, 2012 7:19

Լիբիայի համազգային կոնգրեսը երեկ հաստատեց երկրի նոր կառավարության կազմը, որն առաջարկել էր վարչապետ Ալի Զեյդանը: Նոր կաբինետին վստահություն հայտնեց Համազգային կոնգրեսի 105 անդամ, 9-ը դեմ էին:

Զեյդանի կառավարությունում 30  տեղը հավասարաչափ  է բաշխվել իսլամիստների ու լիբերալների միջև: Զեյդանի կառավարության ծրագրով  առաջին հերթին պետք է վերակազմավորվեն բանակն ու ոստիկանությունը, որոնք մինչ օրս չեն կարողանում լրիվ վերահսկողություն սահմանել Մուամար Քադաֆիի դեմ մարտնչած նախկին ապստամբների  խմբավորումների նկատմամբ:

Դիտվել է 1196 անգամ:
Print Friendly

Leave a Reply