Հարավային Կորեան մտադիր է Լաս Վեգասին մրցակից-քաղաք կառուցել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 1, 2012 7:08
Հարավկորեական Ինչհոն քաղաքի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են տարածաշրջանում խաղատների ու ժամանցի և զվարճանքի կենտրոնների համալիր կառուցել, որն արդեն 2030-ին կդառնա ամերիկյան Լաս- Վեգասի ու չինական Մակաոյի մրցակիցը:
Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, 8City-ն կառուցվելու է ոչ մեծ ձկնորսական կղզում, որը գտնվում է Ինչհոնից ոչ հեռու, Սեուլից 28 կմ հեռավորության վրա: Այն կզբաղեցնի 80 քառ կմ` 3 անգամ մեծ Մակաոյից: Նախագծի շրջանակներում կառուցվելու են խաղային ու առևտրային կենտրոններ, ավտոմրցույթի ուղիներ, հյուրանոցներ, համերգային ու կինոդահլիճներ:
8City կառուցումը նախատեսվում է հաջորդ տարվանից: Ամբողջ քաղաք-խաղատունը 8-ի տեսք կունենա : 8-ը Չինաստանում համարվում է հաջող ու հարստություն ձգող թիվ: Կազմակերպիչները հույս ունեն, որ այս նախագծի շնորհիվ տարեկան կղզի կայցելի 134 մլն մարդ:






Facebook
Tweet This
Email This Post
