Միխայիլ Գորբաչև . «Պետք չէ թույլ տալ, որ Ղարաբաղում նորից պատերազմ սկսվի»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 6, 2010 15:36

Միխայիլ Գորբաչեւ«Այնպիսի հակամարտություններում, ինչպիսին Ղարաբաղյան հակամարտությունն է, հաղթողներ չեն լինում: Պետք էր պայմանավորվել, և այն ժամանակ՝ 80-ականների վերջին, մենք կարող էինք ինչ-որ ձևով լուծել Ղարաբաղի հարցը», – Մոսկվայում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչևը՝  «Ազատություն» ռադիոկայանի հարցին պատասխանելով:

«Օրինակ, ես առաջարկում էին Ղարաբաղին տալ հանրապետության կարգավիճակ։ Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավարությունը կարծեմ` Վեզիրովն էր, ուզում էր համաձայնել, բայց հետո չստացվեց։ Այն ժամանակ, միգուցե, հնարավոր լիներ խնդիրը կարգավորել, իսկ այժմ արդեն հնարավոր չէ պատկերացնել, որ Ղարաբաղը նորից լինի Ադրբեջանի կազմում»,- ասել է Գորբաչևը` ընդգծելով, որ կրկին պատերազմական կոչեր են հնչում, և պետք չէ թույլ տալ, որ Ղարաբաղում նորից պատերազմ սկսվի:

«Պետք է բանակցել։ Ուրիշ ելք չկա։ Պատերազմը պետք է բացառել, հակառակ դեպքում՝ նրանում ներգրավված կլինեն նաև մեծ տերությունները»,-ասել է Գորբաչևը ու հիշեցրել լրագրողներին իր ծավալած գործունեությունը՝ ԼՂ խնդրի լուծմանն ուղղված. «Իրականում 80-ականներին Ղարաբաղը տխուր վիճակում էր. իշխանություններն ուշադրություն չէին դարձնում Ղարաբաղին։ Նույնիսկ հնարավոր չէր Ղարաբաղից կապվել, օրինակ, Երևանի հետ։ Ղարաբաղը չէին ֆինանսավորում», – նշել է ԽՍՀՄ-ի նախկին առաջնորդը,-«Ես կարծում եմ, որ պետք էր աջակցել՝ Լեռնային Ղարաբաղին կարգավիճակ տալու խնդրին։ Պետք էր աջակցել նաև տնտեսապես, պետք էր այնպես անել, որ մարդիկ կարողանային հանգիստ կապ ունենալ,օրինակ, Երևանի հետ։ Հետո, իհարկե, մենք Ղարաբաղին գումարներ հատկացրեցինք, իսկ թե ինչպես ծախսվեցին այդ գումարները՝ չգիտեմ: Այն ժամանակ ինձ ասում էին, որ ես սիրում եմ հայերեին ու չեմ սիրում ադրբեջանցիներին։ Ինչպիսի հիմարություն», – եզրափակել է Գորբաչևը։

«Այն ժամանակ ինձ ասում էին, որ ես սիրում եմ հայերին և չեմ սիրում ադրբեջանցիներին։ Ինչպիսի հիմարություն…»,- եզրափակել է Միխայիլ Գորբաչովը։

Դիտվել է 2122 անգամ:
Print Friendly

Leave a Reply