Վարչապետն ընդունել է Ջոն Հեֆֆերնին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 31, 2012 18:34

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերություններին և բարձր գնահատել երկկողմ փոխգործակցության մակարդակն ու զարգացման դինամիկան:
Վարչապետը ներկայացրել է Հայաստանի պետական կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումները, որոնք իրենց շարունակությունն են ունենալու նաև 2013 թվականին: Կողմերը կարևորել են ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը և, մասնավորապես, այն ծրագրերի իրականացումը, որոնք նպատակաուղղված են օժանդակելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին:

Դիտվել է 1122 անգամ:
Print Friendly

Leave a Reply