Խոշոր հրդեհ Ֆիրդուսի շուկայում,լուսանկարներ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 31, 2012 17:00

Քիչ առաջ խոշոր հրդեհ էր Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող «Ֆիրդուս» կոչվող շուկայում: Ինչպես դեպքի վայրից տեղեկացնում էր «Անկախ»-ի թղթակիցը, տարածքում մեծ խուճապ էր, տեղի առևտրականների մի մասը խուճապահար դուրս էր եկել` ապրանքը թողնելով ներսում: Վերջիններս արդեն մեծ նյութական վնասների մասին էին խոսում: Տիգրան Մեծ փողոցի այդ հատվածում երթևեկությունը կաթվածահար էր եղել, և մեծ խցանում էր առաջացել:

Դեպքի վայր էր ժամանել 3-ից ավելի հրշեջ մեքենա: Նախնական վարկածով` հրդեհվել է հարակից տներից մեկը, որտեղից կրակը տարածվել է: Ըստ խոսակցությունների, հրդեհից առաջ պայթյուն է լսվել, և մարդիկ ենթադրում են, որ դա գազի բալոնի պայթյուն է:

Հրժեջներին դժվարությամբ, բայց հաջողվել է կրակը մեկուսացնել, որը մի հատվածից մյուսն էր տեղափոխվում: Այս պահին առևտրականները փորձում են դուրս բերել իրենց ապրանքը, որի մի մասն այրված է, մյուս մասը` թրջված: Նրանք բողոքում են, որ իրենք բավականին մեծ հարկ են վճարում տեղի համար, փոխարենը, սակայն, ապահովված չեն տարրական պայմաններով, որի հետևանքով իրենք մեծ նյութական վնասներ կարող են կրել:

Ֆոտոռեպորտաժն `ավելի ուշ:

Դիտվել է 1866 անգամ:
Print Friendly

Leave a Reply