Երևանում կանցկացվի երաժշտական գրադարանների միջազգային գիտաժողով

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 31, 2012 15:20

Կարևորելով մեր ազգային ինքնության արժեքները` Հայ գրատպության  500-ամյակի  և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման ծրագրի շրջանակներում  Հայկական գրադարանային ասոցիացիան, Երաժշտագիտական և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանները ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում են «Երաժշտությունը և երաժշտական գրադարանները 21-րդ դարում» խորագրով գիտաժողովը`նվիրված Սայաթ-Նովայի 300- ամյակին:Հատկանշական է,որ այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն  18-րդ դարի հայ մեծանուն կոմպոզիտոր և բանաստեղծ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակը ընդգրկել է հռչակավոր մարդկանց և տարվա  կարևորագույն իրադարձությունների  իր  ցանկում:«Երաժշտությունը և երաժշտական գրադարանները 21-րդ դարում» խորագրով գիտաժողովը  կանցկացվի նոյեմբերի 1-3-ը ՝Երևանում,Խնկո Ապոր  անվան գրադարանում:

Գիտաժողովը  նպատակ ունի հասարակությանը վերադարձնել իր հոգևոր արմատներին, նպաստել  երաժշտական գրադարանների զարգացմանը,ազգային  երաժշտության դերի բարձրացմանն ու երաժշտական արժեքների  հանրահռչակմանը,հայ երաժշտական մշակույթի քարոզչությանը,ինչպես նաև  նոր սերնդի ստեղծագործական ներուժի  բացահայտմանը:Միջազգային երևանյան հավաքին  մասնակցում   են  տարբեր երկրներից ժամանած երաժիշտներ,հայտնի  արվեստագետներ  ու մտավորականներ:Գիտաժողովի բացման  առիթով համաժողովի մասնակիցներին կողջունեն  ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն  ու IAML պրեզիդենտ Ռոջեր Ֆլուրը: Գիտաժողովի  աշխատանքային օրակարգում կանցկացվեն  «Երաժշտական գրադարանները թվայնացվող  աշխարհում. հիմնախնդիրներ և հեռանկարներ»   և «Երաժշտական գրադարանների ազգային ցանցի ստեղծում» թեմաներով  մասնագիտական   քննարկումներ/բանախոսներ  Մայքլ Ֆինգերհաթ ՝Բիբլիոմուս, Ֆրանսիա և  Մասսիմո  Ջենթիլի-Տեդեսկի ՝ Միլանի ազգային գրադարան, Իտալիա:Համաժողովի ընթացքում կանցկացվեն նաև Սայաթ-Նովային և նրա  ստեղծագործական ժառանգությանը նվիրված մի շարք միջոցառումներ: « Սայաթ-Նովան` Կովկասի Մոցարտ.թարգմանական արվեստի նրբությունները» թեմայով դասախոսությամբ  հանդես կգա  ավստրիացի գրող,հայագետ և  թարգմանիչ Հերբերտ Մաուրերը,ինչպես նաև Փարաջանով թանգարանում կանցկացվի «Սայաթ-Նովան Փարաջանովի հայացքով» միջոցառումը,իսկ Վիեննայի ջազ-տրիոն՝ Քրիստոֆ Չեխի գլխավորությամբ կներկայանա   Սայաթ-Նովայի ստեղծագործությունների մշակումնեըից բաղկացած համերգային ծրագրով:

Դիտվել է 1113 անգամ:
Print Friendly

Leave a Reply