Ամփոփվել է “Կինոաշուն – 2012” ազգային կինոյի ամիս” ծրագիրը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 31, 2012 15:52

Հոկտեմբերի 30-ին “Նաիրի” կինոթատրոնում եզրափակվեց “Կինոաշուն – 2012”  ազգային կինոյի ամիս”  ծրագիրը, եւ ամփոփվեց ծրագրի շրջանակներում հայտարարված արդեն ավանդական դարձած գրախոսականների մրցույթի արդյունքները: Մեկ ամիս շարունակ մայրաքաղաքի ու մարզերի կինոսիրող հանդիսատեսը հնարավորություն ունեցավ  դիտելու  հին ու նոր, հարազատ ու  անմոռանալի ազգային կինոնկարներ:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի խոսքերով,  թեեւ, ‘’Կինոաշունը”  պաշտոնապես փակվեց, սակայն որոշ մարզերում, բնակչության խնդրանքով, այն երկարձգվել է մինչեւ նոյեմբերի 5-ը` ավելացված կինոցուցադրումների համար: Ծրագրի ղեկավարը հավաստիացրեց, որ արդեն ավանդական եւ սպասված այս կինոտոնը հաջորդ տարի կինոդիտումներ եւ հանդիպումներ կկազմակերպի նաեւ Արցախում: Բացի այդ, “Կինոաշուն- 2013-ը” կներկայանա  նոր բաղադրիչով, ֆիլմացանկերում կընդգրկվեն  սփյուռքահայ կինոռեժիսորների աշխատանքները:

Ազգային կինոտոնի մեկ ամսյակը եւս մեկ անգամ հնարավորություն ընձեռեց մեծարելու եւ հիշելու հայ կինոյի երախտավորների հոբելյանները: Կինոտոնն այս տարի նվիրվել էր հայ կինոյի հիմնդիր Համո Բեկնազարյանի 120-ամյակին, ինչի առթիվ կազմակերպվեց վարպետի հայտնի եւ անհայտ ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, իսկ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում կազմակերպվեց գիտաժողով` “Բեկնազարովը եւ ժամանակը” խորագրով:

“Կինոաշուն”  ազգային կինոյի ամիս” ծրագրի շրջանակներում հայտարարված գրախոսակականների մրցույթի արդյունքներն հայտարարեց  մրցութային հանձնաժողովի նախագահ`  Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի, Կինոյի, հեռուստատեսության եւ անիմացիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Անիտա  Երզնկյանը: Նա նշեց, որ տարեցտարի մասնակիցների թիվը աճում է, իսկ աճի հետ գրանցվում է նաեւ որակական առաջընթաց: Ընդհանուր առմամբ, գրախոսականների մրցույթին այս տարի մասնակցել են արվեստիր բուհերի   45 ուսանող, 1 կինոքննադատ եւ 1 թատերագետ, կինոլրագրող:

Հաղթողները արժանացան դիպլոմների եւ դրամական պարգեւների:

Նշենք, որ նախորդ տարիների համեմատ մասնակիցների թիվը աճել է` համապատասխանաբար 17, 33 եւ այս տարի արդեն 47:

Հիշեցնեք, որ “Կինոաշուն” ծրագրի նորություններն ու ֆիլմերի ցանկը ամեն օր թարմացվել է Facebook-ի Կինոաշուն եւ Ազգային կինոկենտրոնի էջերում, եւ միաժամանակ դրանցում տեղ գտած տեղակտվությունը իր հերթին տարածվել է գրեթ 60 հազար օգտատեր ունեցող “ԱՐՄԵՆԻԱ” էջում: Ազգային կինոյի ամիս ծրագիրը լայնորեն լուսաբանվել է հայկական ԶԼՄ-ների կողմից:

 

Դիտվել է 1200 անգամ:
Print Friendly

Leave a Reply