“Ես էլ”ֆիլմը Սիրակուզի հեղինակավոր միջազգային կինոփառատոնում արժանացել է երեք մրցանակի

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 31, 2012 14:25

Լիլիթ Մովսիսյանի “Ես էլ”ֆիլմը Նյու Յորքում անց կացվող Սիրակուզի միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում արժանացել է գլխավոր մրցանակի “Լավագույն օպերատորական աշխատանք “անվանակարգում, ինչպես նաև “Լավագույն հնչյունաշար”և “Լավագույն կարճամետրաժ ֆիլմ” անվանակարգերում` ժյուրիի հատուկ հիշատակման:

“Ես էլ”-ը Լիլիթ Մովսիսյանի և “ՏԱՈ փրոդաքշն”-ի առաջին համատեղ ֆիլմն է` նկարահանված 2012թ-ին: Ֆիլմի պատումի առանցքում ուժեղ և միաժամանակ տառապող երիտասարդ տղամարդու հոգեվիճակն է, որ զարգանում է հոգեբուժարանում: Գլխավոր դերերում հանդես են եկել Արսեն Գրիգորյանը, Հասմիկ Մուրադյանը և Նազենի Հովհաննիսյանը: Ֆիլմի բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է:
“Ես էլ” ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել “Ոսկե ծիրան “երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որտեղ այն ընդգրկված էր “Կորիզ” միջազգային կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում:

Դիտվել է 1149 անգամ:
Print Friendly

Leave a Reply