Բենզինը Հայաստանում կրկին թանկացել է, բայց քիչ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 31, 2012 14:24

Վերջին 10 ամսվա ընթացքում սպառողական գներն ունեցել են նվազման միտում 0.3%-ով: Պարենային ապրանքների գները նվազել են 3.4%-ով, ոչ պարենային ապրանքների գները ունեցել են աճման միտում 4.8%-ով, իսկ ծառայությունների սակագները աճել են 1.8%:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Վերջինիս տեղեկացմամբ 2012թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է գրենական պիտույքների` 0.1%, խոհանոցային սպասքի` 0.3%, կահույքի` 0.4%, գորգեղենի`0.5%, կենցաղային էլեկտրաապրանքների` 0.5%, գեղահարդարման ապրանքների`0.6%,
տեքստիլեղենի`0.7% գնաճ, իսկ մշակույթի, այգեգործական ապրանքների, շինանյութերի ապրանքախմբերում` 3.0-1.0% գնանկում:
Ինչ վերաբերում է վառելիքի գներին, ապա Գ. Մարտիրոսյանը հայտնեց, որ 2012թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 0.2% և 0.1% գնաճ: 2012թ. հոկտեմբերին 2011թ. հոկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 13.6% և 9.2%-ով, իսկ 2011թ. դեկտեմբերի համեմատ` 13.4% և 6.9%-ով:
Մարզերի կտրվածքով Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2012թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.2-2.0% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է քաղաք Դիլիջանում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.7%-ով:

Վահե Մակարյան

Դիտվել է 896 անգամ:
Print Friendly

Leave a Reply