“Հացամթերքի գներն աճել են 2,6%-ով, կենդանական և բուսական յուղինը 3,7%”,-Գուրգեն Մարտիրոսյան

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 31, 2012 14:21

Վերջին մեկ ամսվա ընթացքում շաքարավազի գինը նվազել է… շատ չնչին չափով: Այս տարվա հոկտեմբերին` սեպտեմբերի համեմատ, 13 ապրանքային խմբերից 11-ում արձանագրվել է գնաճ, և միայն երկու ապրանքային խմբերում է արձանագրվել գների նվազում, դրանք են` ձկնամթերքը` 0.4 %, և շաքարավազը` 0.2%:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
“Հացամթերքի գներն աճել են 2,6%-ով, կենդանական և բուսական յուղինը 3,7%, միրգ ապրանքային խմբում գնաճը կազմել է 5,6%, բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքային խմբում` 9%»,-տեղեկացրեց բանախոսը:
Սուրճի, թեյի, կակաոյի գները ևս աճել են` 0,3%-ով, հրուշակեղենինը 0,2%-ով, ոչ ոգելից խմիչքինը` 0,5%: Մսամթերքի գները նշված վերջին մեկ ամսվա ընթացքում աճել են 0,2%, կաթնամթերքինը` 0,7%:
Մարտիրոսյանի խոսքով պարենային ապրանքների գներն աճել են 3,5 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքներինը՝ 5,7 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում սակագների հավելաճը կազմել է 2,3 տոկոս:

“2012թ. հոկտեմբերին 2011թ. հոկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.4%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`102.0%, ոչ պարենային ապրանքներինը`104.4%, ծառայությունների սակագներինը`102.1%, իսկ հունվար-հոկտեմբերին 2011թ. հունվար-հոկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 102.4%, 102.0, 104.4 և 102.1%”,-հավելեց Մարտիրոսյանը:

Վահե Մակարյան

Դիտվել է 1134 անգամ:
Print Friendly

Leave a Reply