Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի նիստ Լոս Անջելեսում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 31, 2012 14:18
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո կայացավ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի հերթական նիստը:
Նիստի ընթացքում քննարկվեց ենթահանձնախմբեր ստեղծելու առաջարկը: Նախատեսվում է, որ ստեղծվելիք ենթահանձնախմբերը աշխատեն հետևյալ ուղղություններով` հանրային կապեր, ֆինանսական հարցեր եւ միջհամայնքային կապեր: Ենթահանձնախմբերում կընդգրկվեն տվյալ ոլորտների մասնագետներ` հանձնախմբի անդամ կառույցների առաջարկով:
Նիստի ընթացքում որոշվեց նաև ակտիվացնել հանձնախմբի գործունեությունը. նիստերը կգումարվեն ամիսը երկու անգամ պարբերականությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
