Լիանա Հունանյանը Հ Հ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետից դարձել է ֆինանսների փոխնախարար

Պաշտոնական, Օրվա լուր | | October 31, 2012 13:56

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Լիանա Հունանյանն ազատվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնից։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Լիանա Հունանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
28 մարտի 1977 թ., ք. Երևան

Կրթություն
1994-1998 թթ.- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, մետալուրգիայի ֆակուլտետ
2004-2006 թթ.- Հայաստանի ամերիկյան համալսարան, Գործարար ղեկավարման մագիստրոս, ֆինանսներ և հաշվապահություն մասնագիտացմամբ

Աշխատանքային գործունեություն
1998-2000 թթ. – «Մելլաթ բանկ» դ/բ ՓԲԸ` աշխատակից, SWIFT-ի թղթավարության գծով պատասխանատու,
2001-2005 թթ. – ՀՀ կենտրոնական բանկ` ֆինանսական գործառնությունների դեպարտամենտի մասնագետ, ռիսկերի կառավարման վարչության մասնագետ, ռիսկերի կառավարման վարչության դրամավարկային կարճաժամկետ ծրագրավորման և ներքին ռիսկերի կառավարման բաժնի ռիսկերի կառավարիչ,
2005-2007 թթ. – ՀՀ Կենտրոնական բանկ` տնտեսական հետազոտությունների վարչության տնտեսական հետազոտությունների և դրամավարկային քաղաքականության բաժնի տնտեսագետ, ֆինանսական վերլուծաբան,
2007-2010թթ.- ՀՀ կենտրոնական բանկ`վիճակագրության վարչության տնտեսական վիճակագրության զարգացման բաժնի ֆինանսական վերլուծաբան,
2010 թ. մարտից` ՀՀ կառավարության աշխատակազմ` ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ,
2010 թ.սեպտեմբերից-2012 հոկտեմբեր` ՀՀ կառավարության աշխատակազմ` ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի։

Դիտվել է 1166 անգամ:
Print Friendly

Leave a Reply