Լավագույններին` մեդալներ, պատվոգրեր, նա դրամական պարգևներ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 31, 2012 13:36

Ավարտվեց նարդու Հայաստանի առաջնությունը, հայտնի դարձան հաղթողներն ու մրցանակակիրները:

«Երկար» խաղաձևում  չեմպիոնի կոչումը նվաճեց երևանցի Գոռ Վարդանյանը : Նա եզրափակչում պարտության մատնեց էջմիածնեցի Խաչիկ Մելիքյանին: 3-րդ տեղը զբաղեցրեց երևանցի Ալբերտ Մարտիրոսյանը:

«Կարճ» խաղաձևում վարպետների խմբում ուժեղագույնը երևանցի Սերգեյ Դրմոյանն էր, որը վճռորոշ հանդիպումը շահեց իր համաքաղաքացի Ալիկ Վարդանյանից: 3-րդ տեղը գրավեց Սմբատ Պողոսյանը:

Սիրողական խմբի մրցաշարումհաջողությունն ուղեկցեց Սերգեյ Ղազարյանին, որը եզրափակչում առավելության հասավ Պարգև Կարապետյանի նկատմամբ: 3-րդ տեղը գրավեց Սարգիս Մելքոնյանը:

Զույգերով մրցումներում  չեմպիոններ հռչակվեցին Կարապետ Այվազյանն ու Արմեն Ստեփանյանը: Նրանք եզրափակչում առավելության հասան Արթուր Մուրադյան-Անդրանիկ Աբրահամյան զույգի նկատմամբ:

Թիմային պայքարում ուժեղագույնը ճանաչվեց «Էջմիածինը», որի կազմում հանդես եկան Խաչիկ Մելիքյանը, Աշոտ Վարդապետյանն ու Դավիթ Կարաթորոսյանը: Եզրափակիչում «Էջմիածինը» պարտության մատնեց Կապանը ներկայացնող «Դենո գոլդ» թիմին: Վերջինիս կազմում հանդես եկան Արմեն Ստեփանյանը, Կարապետ Այվազյանը և Ռուբեն Մարտիրոսյանը:

Առաջնության մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով:

Դիտվել է 850 անգամ:
Print Friendly

Leave a Reply