Ասադի զինվորների “զղջումը”
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 31, 2012 13:03
«Anadolu» գործակալության թղթակիցները հանդիպել են Սիրիայի կառավարարական զորքերի այն զինվորների հետ, որոնք ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող Դերքուշ գյուղում տեղի ունեցած բախման ժամանակ վիրավերվել և գերի էին ընկել այսպես կոչված”Սիրիայի ազատության բանակ”: Նրանք հայտնել են, որ ստիպված են եղել բռնության ենթարկել իրենց հայրենակիցներին: Նշվել է նաև, որ իրենց միակ ցանկությունև երկրում խաղաղության հաստատումն է:
Կառավարական զորքերից շարքային Ջասին նշելով, որ իշխանություններին աջակցում են լիբանանյան «Հզբոլահ» շարժման մարտիկները, ինչպես նաև իրանցի զինվորներ, հայտնել է, որ նահանջի դեպքում իրենց վրա կրակում էին:
Զարմանալի չէ, որ զինվորները նման զղջման խոսքեր են ասել, քանի որ Սիրիայում իշխանության համար պայքարը վերածվել է դաժան արյունահեղության, եղբայրասպանության, որից տուժում է միմիայն հասարակ ժողովուդը, որոնց քաղաքական ուժերը իրար դեմ են հանել:






Facebook
Tweet This
Email This Post
