Մեկ օրում Երևանում 4 մարդու են վրաերթի ենթարկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 31, 2012 11:50

Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.30-ին, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 70 տարեկան տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 30-ին, ժամը 21.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Մաշտոցի պողոտայում վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 30-ին, ժամը 20.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դանիել Վարուժան և Մալաթիայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 72-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 30-ին, ժամը 14.30-ին, Աճառյան փողոցում տրոլեյբուսի վարորդը  կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 75-ամյա  ուղևորուհին սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.15-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Ղարիբջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա մի կնոջ  և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:

Դիտվել է 675 անգամ:
Print Friendly

Leave a Reply