Գլոբալ տաքացման պատճառով մարդկությունը հացից կանցնի բանանի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 31, 2012 11:30

Գլոբալ տաքացման պայմաններում միլիոնավոր  երկրաբնակների համար սննդի հիմնական ու կարևոր աղբյուր կդառնա բանանը, ասվում է ՄԱԿ-ի արդյունաբերական անվտանգության կոմիտեի զեկույցում:

Փորձագետները կանխատեսում են, որ մթերքի արտադրությունը,  ինչպիսիք են եգիպտացորենը, բրինձը,  ցորենը, շատ զարգացած երկներում կնվազի: Ընդ որում, բջջանյութով հարուստ բանանը կարող է փոխարինել մի շարք կարևոր մթերքների:  Երկրագնդի ջերմաստիճանի բարձրացման հետ  բանանը գյուղատնտեսության մեջ կվերածվի կարևորագույն մշակաբույսի:

Մի քանի այլ մշակուբույսեր ևս կարող են փոխարինել սովորական  դարձած մթերքներին: Օրինակ` հարավային Ասիայում ցորենի փոխարեն կմշակեն մանիոկու:

Դիտվել է 2371 անգամ:
Print Friendly

Leave a Reply