Խափանված վերելակից փրկարարները երկու մարդու են հանել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 31, 2012 10:40

Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացի փողոցի թիվ 29 շենքի 2-րդ մուտքում գտնվող վերելակում մարդ է մնացել: Դեպքի մասին տեղյակ են պահվել վերելակների սպասարկման բաժնի աշխատակիցները: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Համատեղ աշխատանքների արդյունքում վերելակից անվնաս դուրս են բերել 1971թ. ծնված Լ.Մելքոնյանին և  1979թ. Ն. Սարգսյանին:

Դիտվել է 1140 անգամ:
Print Friendly

Leave a Reply