Արարատի մարզում մեքենաներ են բախվել, 3 մարդ հիվանդանոցում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 31, 2012 10:36
Հոկտեմբերի 31-ին, ժամը 07.44-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ-Զոդ-Բանավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 23 ՏՍ 094 պ/հ և «Ֆոլքսվագեն» մակնիշի 23 ՍՏ 556 պ/հ ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` երկու տուժած տեղափոխվել են Արարատ քաղաքի բժշկական կենտրոն, իսկ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Ժամը 08.17-ին հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի, որը տեղափոխվել է Արարատ քաղաքի բժշկական կենտրոն:






Facebook
Tweet This
Email This Post
