Սիրիացի գեներալի դեմ մահափորձ է կատարվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 31, 2012 10:04
Սիրիայի պետական հեռուստաընկերության հաղորդած տեղեկության համաձայն`Դամասկոսի հյուսիսում գտնվող Ռուքնեդդին թաղամասում մահափորձ է իրականացվել ռազմաօդային ուժերի գեներալ Աբուլահ Մահմուդ ալ Հալիդի դեմ: Ալ Հալիդի առողջական վիճակի մասին տեղեկություն չկա: Ապստամբների այսպես կոչված ազատության բանակը դեպքի առնչությամբ որևէ հայտարարություն չի արել:
«Anadolu» գործակալությունը հիշեցնում է, որ այս տարվա հուլիսի Դամասկոսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էին Սիրիայի ներքին գործերի նախարար Մուհամադ Իբրահիմ ալ Շարան, պաշտպանության նախարար Դավութ Ռայխան, Սիրիայի զինված ուժեր շտաբի ղեկավար Ասիֆ Շաուքաթը:






Facebook
Tweet This
Email This Post
