Թուրքական դասագրքերում պատմական խեղաթյուրումներ են տեղ գտել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 31, 2012 9:51

 Ասորական միությունների ֆեդերացիան անցած տարի Թուրքիայի կրթության նախարարությունից պահանջել էր ուղղում կատարել 10-րդ դասարանի պատմության դասագրքում, որտեղ ասորիներին ուղղված ռասիստական և հրահրող արտահայտություններ էին տեղ գտել: Կրթության նախարար Օմեր Դինչերը և կառավարությունը խոստացել էին, որ փոփոխություններ կկատարեն հայերին, հույներին և ասորիներին որպես դավաճան և ապստամբ ներկայացնող գրքում: Սակայն այդ խոստումները չեն իրականացվել և դպրոցներում դեռևս այդ գրքով են դասավանդում: Այս մասին է գրում «Ակոս» պարբերականը:

10-րդ դասարանի պատմության դասագրքի 179-րդ էջում գրված է, որ Ռուսաստանը քարոզչություն էր իրականացնում հայերին հրահրելու համար և այդ քարոզչությունը կարճ ժամանակահատվածում հայերի վրա ազդեցություն գործեց: Գրքում պատմվում է նաև, թե ինչպես են հայերը ապստամբություն բարձրացրել, իսկ օսմանյան պետությունը ջանացել է այն ճնշել, սակայն հայերը Եվրոպային դա ներկայացրել են իբրև կոտորած: Երեխաներին դասավանդվող «պատմական իրականության» մասն է կազմում նաև այն խեղաթյուրումը, թե իբր երկրի տարբեր մասերում գործող հայկական դպրոցները հայ ավազակախմբերի կողմից կիրառվել են որպես զինանոցներ և զինվորական շտաբեր:

Դիտվել է 1546 անգամ:
Print Friendly

Leave a Reply