Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) փորձում է աջակցել աղքատ երկրներին խոզագրիպի հարցում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 20, 2009 14:12

41ԱՀԿ-ն կոչ է արել աշխարհի խոշորագույն դեղարտադրողներին խոզագրիպի դեմ իրենց արտադրանքի գոնե 10 տոկոսը տրամադրել աղքատ երկրներին` անվճար կամ վաճառելով նվազեցված գներով: Այլապես, սուր պահանջարկի դեպքում այդ երկրներն ի վիճակի չեն լինի ձեռք բերել պատվաստանյութը.-նշել է ԱՀԿ-ն: Սակայն մինչ օրս այս կոչին պաշտոնապես արձագանքել է միայն բրիտանական ԳլաքսոՍմիթՔլայն ընկերությունը` պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում անվճար տրամադրել 50 միլիոն պատվաստանյութ, իսկ ԱՀԿ-ին էլ վաճառել իջեցված գներով լրացուցիչ խմբաքանակ` հատկացնելու համար աղքատ երկրներին:

Ասոշիեյթիդ փրես գործակալություն
Լուսանկարը` Աժանս Ֆրանս Փրես գործակալության

Դիտվել է 1380 անգամ:
Print Friendly

Leave a Reply