Էրդողանը Գերմանիայում է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 31, 2012 9:46
Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիա կատարած իր երկօրյա այցի շրջանակներում մասնակցել է Բեռլինում դեսպանատան նոր շենքի բացման արարողությանը: Այդ շենքը իր մեջ կրում է սելջուկյան, օսմանյան և արևմտյան ճարպարապետության տարրեր և հանդիսանում է Թուրքիայի խոշորագույն արտասահմանյան ներկայացուցչությունը աշխարհում: Թուրքիայի դեսպանատան նոր շենքի բացման հանդիսությանը մասնակցել են նաև երկու երկրների արտգործնախարարները`Ահմեդ Դավութօղլուն և Գիդո Վեստերվելեն: Ավելի ուշ Էրդողանը ելույթ է ունեցել Բեռլինի համալսարանում:
Թուրքական «TRT»-ն հաղորդում է, որ այսօր Էրդողանը հանդիպելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Սպասվում է, որ բանակցությունների հիմանական թեման լինելու է սիրիական ճգնաժամն ու հակաահաբեկչական պայքարը: Քննարկվելու են նաև երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները:






Facebook
Tweet This
Email This Post
