Մուբարաքի գործը հետաձգվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 31, 2012 9:43

Եգիպտոսի վարչական դատարանը պաշտոնանկ արված նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ հարուցված գործի քննությունը հետաձգել է  մինչև դեկտեմբերի 18-ը:

Թուրքական «Zaman»-ը հաղորդում է, որ Մուբարաքի փաստաբանները գործի հետաձգման պահանջով դիմել են դատարանին`պատճառաբանելով, որ Մուբարաքը առողջական խնդիրներ ունի, իսկ դատարանը բավարարել է այդ դիմումը:

Հիշեցնենք, որ դատարանը փետրվարի 25-ին Հոսնի  Մուբարաքին ազատազրկման էր դատապարտել հեղափոխության ժամանակ ցուցարարների սպանության և վնասվածքներ պատճառելու  համար պատասխանատու լինելու մեղադրանքով:

Դիտվել է 1281 անգամ:
Print Friendly

Leave a Reply