Գիտնականները սովորել են ուղեղը լվանալու ձևը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 31, 2012 8:35
Հիմա կարելի է արդեն մարդկանց ազատել վախերից` ուղեղը լվանալով տհաճ իրադարձությունների հիշողությունից:
Հիշողությունը մեր հոգեկանի առանձնահատուկ ունակությունն է, որը թույլ է տալիս պահել, կուտակել ու վերարտադրել զանազան տեղեկություններ: Վերջերս շվեդացի գիտնականներին հաջողվեց զարմանալի բացահայտում կատարել. նրանց հաջողվեց մարդկանց ազատել վախից` հիշողությունը դրանից մաքրելով: Սա հնարավոր է դարձել այն բանի շնորհիվ, որ գիտնականներին հաջողվել է տեղեկության մտապահման պրոցեսը խախտել:
Տվյալ հետազոտության հեղինակները հույս ունեն, որ այս բացահայտումը հնարավորություն կտա բուժելու այնպիսի վիճակներ, ինչպիսիք են զանազան հիվանդագին վախերն ու խուճապները:






Facebook
Tweet This
Email This Post
